• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Առաջին անգամ աթլետիկայի օլիմպիական չեմպիոնները կստանան մրցանակային գումար

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարի չեմպիոնները կստանան մրցանակային գումար, հաղորդում է Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան (World Athletics)։

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 2,4 միլիոն դոլար։ Չեմպիոնները կստանան 50 հազարական դոլար։ Փոխանցումավազքում այդ գումարը կստանա քառյակը։

Նշվում է, որ 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում մրցանակային գումար կստանան նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրները։