• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին արտահերթ նիստ կանցկացնի: ԱԺ խորհուրդը ապրիլի 15-ին նիստ է հրավիրել այդ հարցով:

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել ԱԺ պատգամավորները:

Առաջարկվող օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում օգոստոսի 3-ը նշել որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Նիստը նախատեսված է ապրիլի 16-ին ժամը 11:00-ին: