• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Երևանի Վերին Անտառային փողոցում մասնակի փլուզում է տեղի ունեցել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 21-ին ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Վերին Անտառային 154/8 շենքի և շինհրապարակի (կատլավան) միջնամասի պարիսպը (մոտ 25 մետր), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։