• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը

Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել անվտանգ տարածք: