• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Դեսպանություն են այցելել Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցի Եվրոպա և Եվրասիա խմբի ուսանողները և հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղություններն ու զարգացման միտումները, անդրադարձել տարածաշրջանային հարցերին, խոսել Հայաստանի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։