• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի որոշ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Lockheed Martin, Skydio և General Dynamics ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին աջակցության համար:

Այդ մասին հայտարարություն է տարածել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը․․․․ պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի անձանց և հաստատությունների նկատմամբ՝ սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությունների աջակցության և ֆինանսավորման, ահաբեկչության աջակցության և պաղեստինցի ժողովրդի, մասնավորապես՝ Գազայի հատվածի բնակիչների դեմ պատերազմում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար», – ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են հինգ ընկերություններ և յոթ ֆիզիկական անձինք: