• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Մետրոյի որոշ կայարաններում փորձարկվում են անցարգելներ՝ նոր վճարային համակարգով

Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում  են վճարային համակարգերը։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

«Արդեն  «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։

49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր»,-նշվում է հաղորդագրության մեջ: