• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Զիդանը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»

Ֆրանսիացի Զինեդին Զիդանը պատրաստ է ամռանը դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ փոխարինելով իտալացի Կառլո Անչելոտիին, հաղորդում է Defensa Central-ը։

Զիդանը երկու պահանջ է ներկայացրել Արքայական ակումբի ղեկավարությանը․ մարզչական շտաբում ընդգրկել ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնին, չվաճառել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին։

50-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018-ին եւ 2019-2021-ին։ Զիդանի ղեկավարությամբ Արքայական թիմը երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2016, 2017, 2018)։