• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄԷ պետնախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների շրջանակը

Աբու Դաբիում մայիսի 20-21-ն անցկացվել է ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը։

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմից՝ ԱՄԷ պետնախարար Ահմեդ Ալի Այ Սայեղը։

«Հարգարժան գործընկերոջս հետ քննարկեցինք հայ-էմիրաթական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերի ողջ շրջանակը, եկանք կարևոր համաձայնությունների, որոնց շուրջ ստորագրեցինք փաստաթուղթ»,- գրել է Պապոյանը։