• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱԽ քարտուղարը Դոհայում ելույթի ժամանակ ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 22-ին Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով ելույթ է ունեցել: 

Ինչպես տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ գտնվում են:

Ելույթի ընթացքում Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունն՝  ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան: