• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ կառուցվում են նորերը․ վարչապետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները դպրոցների փակվելու մասին։  

Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում։

«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, նորմալ շենքային պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասաց Փաշինյանը։