• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։

«Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,- նշել է Շուվալովը։

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր։