• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը մեկ միավոր են զիջում մրցակիցներին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը:

Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի Գյունայ Մամեդզադեին:

Աննա Սարգսյանի խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները՝ առաջատարներին զիջելով մեկ միավոր:

Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները: