• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են մաքսային օգնության համաձայնագիր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: