• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Տավուշի հատվածում իրականացված սահմանազատմանը՝ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բան չի զիջվել, ոչ մի բան չի փոխանակվել:

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի զիջվել և չի զիջվելու: Հայաստանի ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր սակարկման ենթակա չէ»,– ասաց վարչապետը: