• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Իրանը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի օրենքի ստորագրմանը

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի [ստորագրմանը]», – ասել է Ջահրոմին` կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, որը մեջբերում է Fars գործակալությունը։