• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայ-ռուսական երիտասարդական համաժողով՝ Գավառում

ՀՀ՝ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տեղի է ունեցել  հայ-ռուսական երիտասարդական համաժողով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը, ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և դաստիարակչական գործունեության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պակրովսկին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի կցորդ Դենիս Նազարովը և Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը։

Երկու օրերի ընթացքում համաժողովին մասնակից ուսանողները, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և երիտասարդ առաջնորդները տարբեր թեմաներով անցկացրել են քննարկումներ, մասնակցել էքսկուրսիաների, ծանոթացել Հայաստանի, մասնավորապես Գավառի խոհանոցին, իրականացրել միջմշակութային ճանաչողական այցեր: