• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մրցույթը կայացել է. 5 օրում պայմանագիրը կկնքվի

Նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է, և 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը կկնքվի. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

«Ժամկե՞տ, պարոն Հարությունյան, պարզ փորձաքննությունն իրականացնելու»,- ի պատասխան քաղաքապետի այս հարցի ասվեց, որ 60 օր է նախատեսված պայմանագրով, որից հետո կանցնեն համալիր փորձաքննության:

Քաղաքապետը հանձնարարեց նախօրոք նախագիծն ուղարկել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են համալիր փորձաքննությանը: