• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կառուցապատումն ընթացել է խախտումներով, 50 տոկոսից ավելի փոքրացվել է Ողջաբերդ գետի հունը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով  վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 տոկոսից ավելի չափով փոքրացվել է գետի հունը՝ կրճատելով ջրի թողունակությունը: