• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանը վերանայել է Արժույթի միջազգային կազմակերպությունում իր քվոտան՝ ավելացնելով 50 տոկոսով

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրևվարի 6-ի նիստում Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց:

Ներկայում ԱՄՀ-ում Հայաստանի քվոտան կազմում է 128.8 միլիոն ՀՓԻ (Հատուկ փոխառության իրավունք), որը կազմում է ԱՄՀ ընդհանուր քվոտայի 0.03%-ը, և համաձայն որի՝ Հայաստանին բաժին է ընկնում ԱՄՀ կառավարիչների խորհրդի ձայների 0.05%-ը: ԱՄՀ քվոտաների16-րդ վերանայման արդյունքում Հայաստանի Հանրապետության քվոտան ևս առաջարկվում է ավելացնել 50%-ով՝ մինչև 193.2 միլիոն ՀՓԻ:

Քվոտաների 16-րդ ընդհանուր վերանայմանշրջանակներում ներպետական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով առաջարկվում է ընդունել «Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի Հանրապետության քվոտայի աճի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնություն տալու մասին»Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը, որով կապահովվեն Հայաստանի Հանրապետության քվոտայի աճին բաժանորդագրության հետագա գործընթացները:

Նախագծի ընդունմամբ կապահովվի ստորագրված պայմանագրի կապակցությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը: