• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Իրանի հարավ-արևելքում մոտ 500 մարդ է տուժել ավազամրրիկից

Իրանի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը պատուհասած ավազամրրիկի հետևանքով 1 մարդ է մահացել, առնվազն 488 մարդ՝ տուժել։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ անցած երկու օրվա ընթացքում բուժհաստատություններ է դիմել առնվազն 488 մարդ, որոնցից 64-ը հարկադրված է եղել մնալ մասնագետների հսկողության տակ։ Բացի այդ, 1 մարդ մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին հորիզոնական տեսանելիության վատթարացման պատճառով տեղի ունեցած միջադեպից հետո։

Այս պահին Սիստան և Բելուջիստանի որոշ շրջաններում տեսանելիությունը նվազել է մինչև 300 մ: Քամու արագությունը հասնում է 94 կմ/ժ-ի։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ են տվել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս չգալ, իսկ դուրս գալու դեպքում կրել շնչադիմակներ: