• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ նվիրված ՆԱՏՕ-ի 75-ամյակին։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ 

ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։