• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։