• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն

Անահիտ Ավանեսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակում վրացի գործընկերոջ` Միխեիլ Սարջվելաձեի ուղեկցությամբ, այցելել է Թբիլիսիի «Թոդուա» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:

Շրջայցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, պետական ֆինանսավորմամբ բնակչությանը մատուցվող ծառայությունները, ինչպես նաև քաղցկեղի բուժմանն ուղղված մոտեցումները։

Կլինիկայի գլխավոր տնօրեն Գիորգի Ցիվցիվաձեն հայկական պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել կենտրոնում կիրառվող բուժման ժամանակակից մեթոդների և սարքավորումների մասին: