• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։

Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, նշել ներկայում իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ապագայում համագործակցության հեռանկարների մասին։

Հանդիպմանը մասնակցել են բանկի ավագ խորհրդատու Դավիդ Շահզադեյանը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։