• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա ընտանիքի անդամներին հուլիսի 24-ին հրավիրել են  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Ինչպես տեղեկացնում է «Ազդարար» կայքէջը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ղուկասյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: