• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Հունաստանը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումներն՝ դրանք անվանելով պատմական։

Այդ մասին նշված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հունաստանը ողջունում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի պատմական որոշումները», – նշել է Հունաստանի ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: