• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Վարչապետն այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Նիկոլ Փաշինյանն այցի մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ: 

Արգելոց-թանգարանում իրականցվել են շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: 

Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:

Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները: