• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Օլիմպիական խաղերում առաջին մեդալը նվաճելու առթիվ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին Փարիզի Օլիմպիական խաղերում առաջին մեդալի նվաճման առթիվ։ 

Այդ մասին Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Շնորհավորում ենք Հայաստանի առաջին մեդալը նվաճած մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», – գրել է դեսպան Դըկոտինյին։