• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՄԻՊ-ի աջակցությամբ առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին տրամադրվել է տարկետում

Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում զորակոչիկը կրկին ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը և ստացել տարկետում։

Հարկ է նշել, որ համանման բազմաթիվ հարցեր ստանում են լուծում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։