• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։

Այդ մասին գրառում և լուսանկար է հրապարակված դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում բազում հաղթանակներ ՀՀ դրոշի ներքո»,- նշված է գրառման մեջ: 

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։