• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։

Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ 

Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և 150 միավոր տեխնիկա։ 

Կրակը տարածվում է դեպի Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենտելի գյուղը, որտեղ առնվազն 3 հիվանդանոցից մարդկանց տարհանել են։ Կրակի արագ տարածմանը նպաստում են ուժգին քամիները։

Պատմական Մարաթոն քաղաքի բնակիչներին նույնպես տարհանվելու հրահանգ է տրվել։ 

Ստեղծված ճգնաժամով զբաղվելու համար Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Աթենք։

Հունաստանում այս տարի գրանցվել են դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ հունիսը և հուլիսը։