Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին օգոստոսի 15-ից կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կատարվել է համապատասխան գծանշում և տեղադրվել են ճանապարհային նշաններ:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց շարժող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան հանվել է։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ