• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հարկ վճարողների հաշվարկային փաստաթղթերով սեպտեմբերին իրականացվել է 54,5 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 54.5 մլն գործարք` 1061.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.3 մլն գործարքով կամ 6.6%-ով, իսկ արժեքային` 127.9 մլրդ ՀՀ դրամով կամ 13.7%-ով: