• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մոլորակի բնակիչներն ականատես են եղել Գերլուսնի հազվագյուտ երևույթին

Մոլորակի բնակիչները գիշերը վայելել են հազվագյուտ Գերլուսնի կամ Կապույտ լուսնի տեսարանը, որն այս տարի սպասվող չորս նման աստղագիտական ինքնատիպ իրադարձություններից առաջինն է։ 

BBC-ն նշում է, որ որոշ վայրերում լուսինը կարմիր կամ դեղին գույնով է երևացել, ինչը պայմանավորված է եղել Հյուսիսային Ամերիկայում մոլեգնող անտառային հրդեհներով. ծխի մասնիկների առկայության պատճառով մթնոլորտով անցնող լույսն այնպես է ցրվել, որ սպեկտրի նարնջագույն և կարմիր գույները սովորականից ավելի տեսանելի են եղել։

Կապույտ լուսինը հազվագյուտ երևույթ է։ Առաջիկա լիալուսինները՝ սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին, նույնպես Գերլուսիններ են լինելու։

Ստորև ներկայացնում ենք The Guardian և CBS News պարբերականներում տեղ գտած՝ Գերլուսնի ամենաուշագրավ լուսանկարները՝ արված աշխարհի տարբեր ծայրերում։