• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Վարչապետն այցելել է Արարատի մարզում կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգի

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելությունը մեկնարկել է  Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ։

Վարչապետը նշել է, որ մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, իսկ Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ: 

Արդյունքում՝ հիմնվել են շուրջ 10 հա նեկտարինի և կեռասի այգիներ: