• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նիդերլանդների դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Կարևորվել է խորհրդարանական համագործակցության խորացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերին: