• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ստամբուլի հայկական եկեղեցուց խաչ գողացած տղամարդը կալանավորվել է

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ եկեղեցուց խաչ են գողացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ  Բեյօղլուի հայկական կաթոլիկ եկեղեցու տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է մի տղամարդ եկեղեցուց խաչը գողանում։

Ոստիկանությանը հաջողվում է ձերբակալել 37-ամյա տղամարդուն, ով խոստովանել է, որ խաչը սիրած աղջկա համար է գողացել։

Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է։