• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ԵՊՀ մասնաշենքերում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներ են տեղադրվել (լուսանկար)

ԵՊՀ-ում նոր ուսումնական տարին մեկնարկել է կարևոր առաջընթացով։

Այս մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ կենտրոնական և այլ մասնաշենքերում տեղադրվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներ, որոնք հնարավորություն կտան նրանց ազատորեն տեղաշարժվելու և լիարժեքորեն մասնակցելու համալսարանական կյանքին։

«Հերթական այս ներդրումը ոչ միայն տեխնիկական լուծում է, այլև արտահայտում է ներառական կրթություն ապահովելու մեր առաքելությունը։ Վստահեցնում եմ, որ բոլորի համար կրթական հավասար հնարավորություններ ընձեռելուն ուղղված մեր քայլերը շարունակական են լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռեկտորը։