• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները:

Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:

Կարեն Գիլոյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ կառավարության՝ միջազգային խոշոր մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությանը: