• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում գրանցեց երկրորդ հաղթանակը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։

Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։

Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։