• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի։

Այդ մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստանի Անկախության հաստատման 33-ամյակի», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: