• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանում կան քրեական ոստիկանության 570 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցներ. ՆԳՆ

Այսօրվա դրությամբ Հայաստանում կան 570 հազար դրամ աշխատավարձ ստացող քրեական ոստիկանության աշխատակիցներ։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության 2024թ. (2021-2026թթ.) ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների հաշվետվության ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով՝ ատեստավորումն անցնելուց հետո ապահովվել է քրեական ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի կրկնակի բարձրացում։ «2024թ. ատեստավորման հայտ է ներկայացրել ոստիկանության 4 063 աշխատակից, այն կարողացել է ավարտել 1 031 աշխատակից»,- տեղեկացրել է Սարգսյանը։