• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Լիբանանում ավելի քան 570 հազար մարդիկ վերադառնում են տուն հրադադարից հետո

Լիբանանում ավելի քան 570 հազար ներքին տեղահանվածներ վերադառնում են տուն հրադադարի հայտարարումից հետո։ Այդ մասին տեղեկացրել է Լիբանանում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վաչության ներկայացուցչությունը։

Ինչպես նշվել է փաստաթղթում, նոյեմբերի 28-ի դրությամբ ավելի քան 578,6 հազար ներքին տեղահանվածներ սկսել են վերադառնալ իրենց տներ հրադադարից հետո։

Դա կազմում է 899,7 հազար ներքին տեղահանվածների մոտ 65 տոկոսը, որոնք գրանցվել էին 2023թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 2024թ. նոյեմբերի 25-ը։ Զեկույցում նաեւ նշվել է, որ ներքին տեղահանվածների ընդհանուր թվի 51 տոկոսը կանայք են, 49 տոկոսը՝ տղամարդիկ։