• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Արհեստական ինտելեկտը կարող է հանգեցնել աշխարհի պառակտման

Արհեստական ​​ինտելեկտն, առանց դրա կառավարման և պատշաճ մոտեցման, կարող է հանգեցնել աշխարհի պառակտման։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Առանց կառավարման գլոբալ մոտեցման՝ արհեստական ​​ինտելեկտը կարող է հանգեցնել արհեստական ​​բաժանման բոլոր ճակատներում։ Կառաջանա մեծ ճեղքվածք՝ երկու ինտերնետով, երկու շուկայով, երկու տնտեսությամբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ստիպված է ընտրել իր կողմը։ Սա կարող է հանգեցնել հսկայական հետևանքների բոլորի համար», – ասել է նա Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։