• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում

Այսուհետև մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում:

Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության անհատական վարման պլան, կանխատեսել ելքերը, անհրաժեշտության դեպքում` երեխայի ծնվելուց հետո իրականացնել բուժական միջոցառումներ:

Հիշեցնենք, որ փորձարարական ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի մարզից: