• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովում երիտասարդների ԵԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանն ապահովել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը:

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության 60 կգ քաշի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։