• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՀՀ նախագահը ստորագրել է Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին օրենքը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։ 

Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Կանոնակարգը վավերացնելու հարցին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել։