• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Անձրև և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ:

Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ից, ընդգծելով, որ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։