• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ընկերությունում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ 

Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով: 

Խոսնակը նշում է, որ վարորդների ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։